ՀԾԿՀ-ի համաձայնեցմանն է ներկայացվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2018–2020թթ. ներդրումային ծրագիրը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել ընկերության 2018–2020 թթ. ներդրումային ծրագիրը:

2018–2020թթ. նախատեսվող կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 32.56 մլրդ դրամ, որից գազափոխադրման համակարգում ` 28. 32 մլրդ դրամ, գազաբաշխման համակարգում` 4.24 մլրդ դրամ:

Ներդրումային ծրագրի նպատակն է գազափոխադրման և գազաբաշխման համակարգերում ապահովել անխափան, հուսալի և անվտանգ գազամատակարարում՝ անհրաժեշտ միջոցառումների իրականացմանն ուղղված կապիտալ ներդրումների միջոցով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am