«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համախմբված ֆինանսական հաշվետվություններին անկախ աուդիտորական եզրակացություն է տրվել

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ամփոփված համախմբված ֆինանսական հաշվետվությունները ստորագրվել և հաստատվել են հրապարակման 2018թ. մարտի 27-ին:

Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ստուգումը իրականացվել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ կողմից:

Անկախ աուդիտորական եզրակացության համաձայն, ամփոփված համախմբված ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով համապատասխանում են համախմբված ֆինանսական հաշվետվություններին, որոնց վերաբերյալ աուդիտորական կազմակերպությունը արտահայտել է իր դրական կարծիքը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am