2018 թվականի առաջին եռամսյակում Թեժ գծով ստացվել է 294 զանգ
2018 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Թեժ գծով ստացվել է 294 զանգ: Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների և ներտնային սպասարկման դիմաց գանձվող վճարումերի վերաբերյալ: Այդ հարցադրումներին տրվել են սպառիչ պատասխաններ:
Մնացած զանգերը գրանցվել են և փոխանցվել համապատասխան ստորաբաժանումների: Հարցերը սեղմ ժամկետներում ուսումնասիրվել են մասնագետների կողմից, որից հետո բաժանորդին հարցի վերաբերյալ տրվել է գրավոր պատասխան:
Թեժ գիծն ապահովում է անմիջական կապը բաժանորդների հետ և հնարավորություն է ընձեռնում արագ և օպերատիվ արձագանքել հարցերին՝ կապված գազամատակարարման հետ: Հարցերը կարող են ուղղվել թեժ գծի 29-49-04 համարով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (JPG, 604 ԿԲ)