Որակի տարվա շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում նախատեսված են մի շարք միջոցառումներ
«Գազպրոմ» ՀԲԸ-ում հայտարարված Որակի տարվա միջոցառումների շրջանակում 2018 թվականին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված աշխատանքների և ծառայությունների որակի բարձրացմանը, կորպորատիվ կառավարման համակարգի կատարելագործմանը, ղեկավար օղակում սերնդափոխության ապահովմանը, ինչը հնարավոր կլինի կադրերի ռեզերվի նպատակային ծրագրի իրականացման շնորհիվ:
Կադրերի ռեզերվի նպատակային ծրագրերը հնարավորություն են ընձեռում բացահայտել, նախապատրաստել և առաջադրել լավագույն, առավել հեռանկարանային աշխատակիցներին, որոնք իրենց մասնագիտական և անձնական հատկություններով ունակ են զբաղեցնելու համապատասխան պաշտոններ: Ընկերության համար կադրերի ռեզերվի ծրագիրը կադրերի պաշտպանվածության և բիզնեսի արդյունավետության աճի երաշխիքն է, իսկ աշխատողների համար, դա, առաջին հերթին, զարգացման և աշխատանքային առաջընթացի հնարավորություն է, ինչը թույլ է տալիս հասնել ընկերության առջև դրված նպատակներին ապագայում ևս, արձանագրել գործունեության կայուն ցուցանիշներ և կայուն զարգացման ոլորտում իրականացնել արդյունավետ ծրագրեր: Ընկերության աշխատողները վերապատրաստվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում և տարեսկզբից արդեն կազմակերպվել են մի շարք դասընթացներ: Բացի այդ, ընկերության աշխատողները «Գազպրոմ» ՀԲԸ ուսումնական կազմակերություններում կմասնակցեն որակավորման բարձրացմանն ուղղված դասընթացներին:
Լավագույն մասնագետներին բացահայտելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում տեղի կունենան «Լավագույն հսկիչ», «Մայրուղային գազատարների և գազաբաշխման համակարգերի լավագույն ճարտարագետ» և «Լավագույն ԳԳՄ» մրցույթներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչը մասնակցել է «Գազպրոմ» ՀԲԸ գլխավոր էներգետիկների հոբելյանական խորհրդակցությանը
- 2018 թվականի մայիս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում անցկացվել է Ընկերության աշխատակիցների երեխաների նկարների մրցույթ
- 2018 թվականի մայիս ամսվա առաջին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- 2018 թվականի ապրիլ ամսվա 3-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը