«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում անցկացվել է Ընկերության աշխատակիցների երեխաների նկարների մրցույթ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում անփոփվեցին մաիսյան հաղթանակներին նվիրված մանկական նկարների մրցույթի արդյունքները, որին մասնակցում էին Ընկերության աշխատակիցների երեխաները: Մրցույթին ներկայացված էր 7-ից 15 տարեկան պատանի նկարիչների 25 աշխատանք:
Երեխաները յուրովի արտահայտեցին Հաղթանակի տոնի և հերոսների սխրանքների հանդեպ իրենց զգացմունքները:
Ժյուրին, որի կազմում էին Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները, ամփոփեց մրցույթի արդյունքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով թեմայի ընկալմանն ու նկարչական տարբեր տեխնիկաների կիրառմանը: Ժյուրին դժվարությամբ կարողացավ ընտրել երեք լավագույն նկար, քանի որ բոլոր աշխատանքները վառ և ինքնատիպ էին: Այդ իսկ պատճառով որոշվեց խրախուսական մրցանակներով պարգևատրել ևս երեք պատանի նկարչի:
Հաղթող ճանաչվեցին Սվետլանա Եդիգարյանը՝15 տարեկան, Լուիզա Ծառուկյանը՝ 12 տարեկան, Անահիտ Առաքելյանը՝ 11 տարեկան, Նաիրա Նահապետյանը՝ 7 տարեկան, Ռադիկ Ավետիսյանը՝ 9 տարեկան և Միլենա Ղազարյանը՝ 13 տարեկան:
Լավագույն աշխատանքների հեղինակները ստացան պարգևներ:
Ինչպես նշեցին մանկական նկարների մրցույթի կազմակերպիչները, նման միջոցառումները ոչ միայն նպաստում են երեխաների ստեղծագործական ներուժի զարգացմանը, այլ նաև ձևավորում են հայրենասիրության զգացումը և բարձրացնում են պատմությունն ուսումնասիրելու հետաքրքրությունը ու կարևորությունը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչը մասնակցել է «Գազպրոմ» ՀԲԸ գլխավոր էներգետիկների հոբելյանական խորհրդակցությանը
- 2018 թվականի մայիս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Որակի տարվա շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում նախատեսված են մի շարք միջոցառումներ
- 2018 թվականի մայիս ամսվա առաջին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- 2018 թվականի ապրիլ ամսվա 3-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
Մեծացված լուսանկար (JPG, 486 ԿԲ)