«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում անցկացվել է Ընկերության աշխատակիցների երեխաների նկարների մրցույթ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում անփոփվեցին մաիսյան հաղթանակներին նվիրված մանկական նկարների մրցույթի արդյունքները, որին մասնակցում էին Ընկերության աշխատակիցների երեխաները: Մրցույթին ներկայացված էր 7-ից 15 տարեկան պատանի նկարիչների 25 աշխատանք:

Երեխաները յուրովի արտահայտեցին Հաղթանակի տոնի և հերոսների սխրանքների հանդեպ իրենց զգացմունքները:

Ժյուրին, որի կազմում էին Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները, ամփոփեց մրցույթի արդյունքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով թեմայի ընկալմանն ու նկարչական տարբեր տեխնիկաների կիրառմանը: Ժյուրին դժվարությամբ կարողացավ ընտրել երեք լավագույն նկար, քանի որ բոլոր աշխատանքները վառ և ինքնատիպ էին: Այդ իսկ պատճառով որոշվեց խրախուսական մրցանակներով պարգևատրել ևս երեք պատանի նկարչի:

Հաղթող ճանաչվեցին Սվետլանա Եդիգարյանը՝15 տարեկան, Լուիզա Ծառուկյանը՝ 12 տարեկան, Անահիտ Առաքելյանը՝ 11 տարեկան, Նաիրա Նահապետյանը՝ 7 տարեկան, Ռադիկ Ավետիսյանը՝ 9 տարեկան և Միլենա Ղազարյանը՝ 13 տարեկան:

Լավագույն աշխատանքների հեղինակները ստացան պարգևներ:


Ինչպես նշեցին մանկական նկարների մրցույթի կազմակերպիչները, նման միջոցառումները ոչ միայն նպաստում են երեխաների ստեղծագործական ներուժի զարգացմանը, այլ նաև ձևավորում են հայրենասիրության զգացումը և բարձրացնում են պատմությունն ուսումնասիրելու հետաքրքրությունը ու կարևորությունը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am