Հաստատվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության որակի, շրջակա միջավայրի, աշխատանքի, առողջության պահպանման և հրդեհային անվտանգության պահպանման քաղաքականությունները
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում մշակվել և հաստատվել է որակի, շրջակա միջավայրի, աշխատանքի, առողջության և հրդեհային անվտանգության պահպանման ոլորտների քաղաքականություններն ու նպատակները:
Սույն Քաղաքականության նպատակն է համապատասխանեցնելու ընկերության գործունեությունը միջազգային ստանդարտների պահանջներին: Այդ թվում՝
— որակի կառավարման համակարգի պահանջների կիրառում և ապահովում;
— սպառողներին ծառայությունների մատուցման որակի ապահովում, հուսալի, անխափան ու անվտանգ գազամատակարարում և իրացում;
— ընկերության հետ կնքվող պայմանագրերում ռիսկերի գնահատում և անհրաժեշտության դեպքում դրույթների վերանայում;
— ընկերության աշխատողների համար բարենպաստ աշխատանքային միջավայրի ստեղծում, որակավորման անընդհատ բարձրացում և խրախուսում ;
— շրջակա միջավայրի կառավարման համակարգերին առնչվող դրույթների պահանջների ապահովում;
— վնասակար նյութերի մթնոլորտ արտանետման, թափոնների և կեղտաջրերի քանակների վերահսկում;
— Էներգախնայողություն ապահովող տեխնոլոգիաների կիրառում և այլն:
Վերոնշյալ նպատակների չափանիշների ապահովման համար ընկերությունը պարտավորվում է.
— ապահովել ու կատարելագործել որակի և շրջակա միջավայրի կառավարման համակարգերի գործառույթները և ապահովել արդյունավետ գործունեություն՝ կիրառելով ՀՍՏ ԻՍՕ 14001:2015 միջազգային ստանդարտը;
— Բաժանորդներին ծառայությունների մատուցումը իրականացնել իրավական ակտերի պահանջներին համապատասխան;
— ձեռնարկել արդյունավետ միջոցառումներ՝ ուղղված վնասակար նյութերի մթնոլորտ արտանետումների, թափոնների և կեղտաջրերի նվազեցմանը ;
— խնայել օգտագործվող էներգակիրների քանակը սեփական կարիքների համար;
— Ըստ անհրաժեշտության անցկացնել ընկերության տեխնիկական անձնակազմի մասնագիտական գիտելիքների ստուգում և որակավորման բարձրացման գործունեություն:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Որակի քաղաքականությունը տարածվում է Ընկերության կառուցվածքային ստորաբաժանումների, մասնաճյուղերի և հիմնարկների վրա:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն