«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության աշխատանքային օրը

Վթարակարգավարական ծառայությունների հիմնական խնդիրն է գազաբաշխման և գազասպառման համակարգերի օբյեկտներում իրականացնել վթարային իրավիճակների և վթարների տեղայնացման աշխատանքներ, վերացնել բնակչության կյանքին և գույքին սպառնացող վտանգները:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության մասնագետների 24 ժամյա աշխատանքը բարդ է և պատասխանատու: Օրվա ցանկացած ժամի, տոնական և աշխատանքային օրերին նրանք պատրաստ են գալ օգնության, օպերատիվորեն վերացնել ցանկացած վթարային իրավիճակ: Գազի հոտի առկայություն բնակելի շենքերում, կազմակերպություններում, արտահոսք ներքին և արտաքին գազատարներից, պայթյուններ և հրդեհներ՝ այս և մի շարք այլ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում դեպքի վայր պարտադիր ժամանում են գազի վթարային ծառայության մասնագետները:

Շուրջօրյա օպերատիվ հերթապահություն են իրականացնում վթարակարգավարական ծառայության 6 ավտոմեքենաներ, և վթարային խմբերը արագ ժամանում են կանչի վայր: Մեքենաները հագեցված են անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, առկա են գազի արտահոսքի հայտնաբերման սարքեր:

Օրական միջինը ավելի քան 35 կանչ է գրանցում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայությունը:

Ստացվել է շենքում գազի հոտի առկայության ազդանշան: Վթարակարգավարական ծառայության խումբը օպերատիվ ժամանում է դեպքի վայր, բացահայտում է գազի հոտի առաջացման պատճառը և վերացնում կամ կանխարգելում է վթարային իրավիճակը: Դա կարող է լինել գազի արտահոսք կամ շմոլ գազի կուտակում, գազօգտագործող սարքավորումների անսարքություն: Եվ եթե ծառայությունը ժամանակին չարձագանգի, կարող են տուժվել մարդիկ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am