«Տրանսգազ» ՍՊԸ-ն անցկացրել է հերթական վարժանքները
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, անցկացրել է հերթական ուսումնական վարժանքը, որին մասնակցել են «Տրանսգազ»-ի Մարտունու գծային շահագործման մասնաճյուղի (ԳՇՄ) վթարային խումբը, հրշեջ ծառայության մարտական հաշվարկը:
Ուսումնավարժության սցենարով, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի գազաբաշխիչ կայանի գազի կարգավորման հանցույցի տարածքում արտահոսքի պատճառով բռնկվել էր հրդեհ: Արտակարգ դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո Մարտունու գծային շահագործման մասնաճյուղի պետի հրահանգով ձևավորվել էր վթարային խումբ, որի առջև դրված է եղել դեպքի վայր օպերատիվ մեկնելու, մինչև հրշեջների ժամանելը հրդեհաշիջման հնարավոր միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու խնդիրը:
Ուսումնական վարժանքների ավարտից հետո Մարտունու գծային շահագործման մասնաճյուղում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժանքների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր, ամփոփվել արդյունքները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլիստները հաղթանակով ավարտեցին մրցաշարի նախնական փուլը
- 2019 թվականի մայիս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Ուսումնամարզական համալիրը պատրաստ է շահագործման
- «Սովկոմբանկը» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել սինդիկացված վարկի տրամադրման վերաբերյալ
- 2019 թվականի առաջին եռամսյակի տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է առաջին տեղը
Մեծացված լուսանկար (JPG, 720 ԿԲ)