«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլիստները հաղթանակով ավարտեցին մրցաշարի նախնական փուլը

Ավարտվեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից անցկացվող մրցաշարի նախնական փուլը, որին մասնակցում էին 24 սիրողական թիմ, այդ թվում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլիստները անցկացրին 5 խաղ:

«Գազպրոմ Արմենիա» —1 թիմը տարավ 4 հաղթանակ ՝ խփելով 29 և բաց թողնելով 7 գոլ, մեկ խաղ ավարտվեց ոչ-ոքի:

«Գազպրոմ Արմենիա» —2 թիմն ավարտեց բոլոր 5 հանդիպումները հաղթանակով՝ խփելով 34 և բաց թողնելով 7 գոլ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ երկու ֆուտբոլային թիմերը կշարունակեն պայքարը 1/8 եզրափակիչում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am