Ուսումնամարզական համալիրը պատրաստ է շահագործման
Երևանի Ավան վարչական համայնքի տարածքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-կողմից կառուցված ուսումնամարզական համալիրը պատրաստ է շահագործման:
Օրերս «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահի տեղակալ, «Գազպրոմ» ՀԲԸ Տնօրենների Խորհրդի անդամ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի նախագահ Վիտալի Մարկելովը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը շրջայց կատարեցին ուսումնամարզական համալիր, այցելեցին մարզաառողջարարական գոտի, ուսումնական մասնաշենք, ինչպես նաև համալիրին հարակից բարեկարգված ու կանաչապատված տարածք:
Գոհունակություն հայտնելով կատարված լայնածավալ աշխատանքի վերաբերյալ, նրանք փաստեցին, որ կառույցը պատրաստ է շահագործման:
Ուսումնամարզական համալիրը զբաղեցնում է ավելի քան 29 000 քառ. մ տարածք և բաղկացած է երեք՝ ուսումնական, մարզաառողջարարական, հանգստի գոտիներից:
Ուսումնական գոտում կգործի մինչև 700 աշակերտի համար նախատեսված դպրոց, մանկապարտեզ՝190 երեխայի համար, ինչպես նաև 25 մ երկարությամբ փակ լողավազան, մինի—ֆուտբոլի բացօդյա մարզադաշտ:
Մարզա—առողջարարական գոտին ներառում է մարզական մեծ համալիր՝ խաղային մարզաձևերի համար նախատեսված ունիվերսալ սրահներով, մինի-ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, ինչպես նաև շուրջտարի գործող փակ սահադաշտ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան: Ընդհանրապես, համալիրն իր բազմաֆունկցիոնալ հնարավորություններով աննախադեպ է հանրապետությունում:
Շինարարությունն իրականացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը «Գազպրոմ» ՀԲԸ աջակցությամբ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (jpg, 512771)