2019 թվականի առաջին կիսամյակում «թեժ գծով» ստացվել է 713 զանգ
2019 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» ստացվել է 713 զանգ: Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների և ներտնային սպասարկման դիմաց գանձվող վճարումերի վերաբերյալ: Բոլոր հեռախոսազանգերին տրվել են սպառիչ պատասխաններ:
«Թեժ գծի» միջոցով՝ 29-49-04 համարով բաժանորդների կողմից ստացված բոլոր հեռախոսազանգերը գրանցվում են և փոխանցվում համապատասխան ստորաբաժանումներին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն