2019 թվականի առաջին կիսամյակում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 4526-ով

2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված 706 996 բաժանորդ, որից 379 559-ը բնակելի շենքերում (բնակարան), 327 437-ը՝ առանձնատներում:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 4526-ով:

Ներկայումս հանրապետությունում բնական գազ է օգտագործում 634 բնակավայր, որից 587-ը գյուղական, 47-ը քաղաքային համայնքներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am