Նորություններ
Հոկտեմբեր 2019 թվական
2019 թվականի ինն ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել շուրջ 1,678.4 մլն խ.մ բնական գազ
2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,9 %-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1,678.4 մլն խ.մ:
2019 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում ընկերությունը զբաղեցնում է երրորդ տեղը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2019 ֆինանսական տարվա սկզբից հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով:
2019 թվականի ինն ամիսների ընթացքում բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 7 454-ով
2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված 709 924 բնակիչ-բաժանորդ, որից 381 005-ը բնակելի շենքերում (բնակարան), 328 919-ը՝ առանձնատներում:
Իրականացվել է Կարմիր Կամուրջ — Ալավերդի մայրուղային գազատարի մի հատվածի վերատեղադրում Վրաստանի տարածքից
Հայաստանի սպառողների հուսալի և անխափան գազամատակարարման մակարդակը բարձրացնելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շարունակում է իրականացնել հանրապետության գազափոխադրման համակարգի նոր օբյեկտների կառուցման և կապիտալ վերանորոգման շինհավաքակցման աշխատանքներ: