Ամփոփվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ Վարչության նախագահԳլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի նախագահությամբ, որին մասնակցել են Ընկերության դուստր ընկերությունների, գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի, «Հրազդան-5» և «Ուսումնասպորտային համալիր» հիմնարկների տնօրենները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2019 թվականի «Գազպրոմ Արմենիա» ընկերության արտադրատնտեսական և ֆինանսական գործունեության արդյունքները և վերանշվել 2020 թվականի ծրագրային աշխատանքները:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ, Գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանը ներկայացրել է ընկերության արտադրական գործունեության արդյունքները հիմնական ուղղություններով:

2019/2020 թվականի աշունձմեռ ժամանակաշրջանի նախապատրաստման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ ձմռան ընթացքում բնական գազի սպառման ծավալների աճի պայմաններում կապահովվի անխափան գազամատակարարում:

Օրակարգային կարևոր հարցերից է կենցաղում բնական գազի անվտանգ օգտագործման կանոնները չպահպանելու հետևանքով արձանագրված պատահարների վիճակագրությունը, որի վերաբերյալ կատարվել է մասնագիտական համակողմանի ուսումնասիրություն և հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը գազասպառողների կողմից գազի օգտագործման կանոնների պահպանման ուղղությամբ:

Գլխավոր տնօրենի տեղակալ բնական գազի իրացման և բաշխման գծով Արարատ Գևորգյանը նշել է, որ 2019 թվականին 2018թ.-ի համեմատ բնակիչբաժանորդների մոտ 20.6%-ով ավելացել է բնական գազի իրացման ծավալը: 2019 թվականի ընթացքում բնակիչբսժանորդների թիվը ավելացել 11 136-ով՝ կազմելով 713 606:

Զեկուցվել է, որ բնական գազի դիմած գանձումների հետ կապված ապահովվել է բարձր կարգապահություն` արձանագրելով շուրջ 100% ցուցանիշ:

2019թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ տեղեկությունները, ինչպես նաև 2020 թվականի համար նախանշված ծրագրերը ներկայացրել են նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ֆինանսական, կապիտալ շինարարության և կոմերցիայի գծով տեղակալները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am