Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում «թեժ գծով» ստացվել է 1772 զանգ

2020 թ. առաջին կիսամյակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» գրանցված հեռախոսազանգերը մեծաթիվ են: Հունվար — հունիս ամիսների ընթացքում ստացվել է 1772 զանգ, ինչը շուրջ հազար զանգով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Բաժանորդների կողմից ստացված զանգերի զգալի մասը եղել են հարցումներ` կապված սպառված գազի դիմաց կուտակած պարտքերի մարման ժամանակացույց կազմելու հետ: Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել նաև տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների, ներտնային տեխնիկական սպասարկմանն առնչվող հարցերի վերաբերյալ:

«Թեժ գծի» միջոցով բաժանորդների կողմից ստացված յուրաքանչյուր զանգ գրանցվել և փոխանցվել է ստորաբաժանումներին, տրվել են համապատասխան լուծումներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am