Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 724 հազար բաժանորդ
2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 724 721, որից 387 885-ը բազմաբնակարան շենքերում, 336 836-ը՝ առանձնատներում:
Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 11 115-ով:
Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 636 համայնք, որից 589-ը գյուղական, 47-ը՝ քաղաքային:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն