Աբովյանի ԳՍՊԿ-ում պահեստավորված է առավելագույն ծավալի բնական գազ
Աբովյանիստորգետնյագազապահեստ-կայանում (ԳՍՊԿ) ներկայումս պահեստավորված է առավելագույն ծավալի բնական գազ, ինչը համապատասխանում է ԳՍՊԿ-ի առկա տեխնիկական հնարավորություններին:
Սպառողական շուկայի անխափան և հուսալի գազմատակարարումն ապահովելու, ինչպես նաև սպառման պահանջարկը կարգավորելու նպատակով օգտագործվում է Աբովյանի ստորգետնյագազապահեստ-կայանում կուտակված բնական գազի քանակը:
Ձմռան ժամանակահատվածում բնական գազի սպառման օրական ծավալները կազմում են 12–13 մլն խ.մ., միչդեռ ԳՍՊԿ-ից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը օրական կազմում է առավելագույնը 6,0 մլն.խ.մ., ինչի պատճառով, երբ«ԿարմիրԿամուրջ—Սևքար—Բերդ» մայրուղայինգազատարիվրավթարավերականգնողականաշխատանքներկատարելունպատակովդադարեցվելէհանրապետությունբնականգազիառաքումը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հարկադրված էրգնալ գազամատակարարման սահմանափակումների:
Ժամանակավորապես ընդհատելով ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը, որոնց օրական սպառումը կազմում է համապատասխանաբար շուրջ 1,3 և 1,0 մլն. խ.մ., «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապահովում է բնակչության և այլ սպառողների գազամատակարարումը ստեղծված իրավիճակում:
Ընդհանուր առմամբ, նախկինում գազամատակարարման ընդհատումները եղել են պլանային և վերականգնողական աշխատանքներն իրականացվել են հիմնականում ամռան ամիսներին, երբ ԱբովյանիԳՍՊԿ-ից բնական գազի առնման քանակները բավարարել են հանրապետության սպառողական շուկայի օրական պահանջարկը՝ միջինը 5–6 մլն.խ.մ. ծավալը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն