Խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է առաջին տեղը 2021 թվականի առաջին եռամսյակի տվյալներով
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2021 թվականի հունվար—մարտ ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:
Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել 18 704 826 հազ. դրամ:
Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ—ն ցանկի 15-րդ տեղում է: Առաջին եռամսյակում «Տրանսգազ» ՍՊԸ—ի կողմից վճարվել է 1 870 288 հազ. դրամ:
Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ—Ի—Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 145-րդ տեղը՝ 346 818 հազ. դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Ապրիլ ամսվա նորությունները
Մեր աշխատանքային առօրյան լուսանկարներով Հայտարարություն 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացվել է ավելի քան 1900 զանգ և դիմում Գիտատեխնիկական քաղաքականության հարցերով խումբը քննարկել է Գիտության և տեխնոլոգիաների տարվա շրջանակում անցկացվելիք միջոցառումների ծրագիրը Հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված ավելի քան 727 հազար բաժանորդ