«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հ.Թադևոսյանի շնորհավորական ուղերձը ընկերության աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Հրանտ Թադևոսյան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն

Հրանտ Թադևոսյան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն

Հարգելի գործընկերներ,


Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ գազի համակարգի աշխատողների օրվա կապակցությամբ:

Տասնամյակների պատմություն ունեցող մեր ընկերության տարեգրությունը ստեղծվել ու ամբողջացել է աշխատողների մի քանի սերունդի կողմից՝ աշխատանքի վետերանների ու նաև երիտասարդ մասնագետների համատեղ ջանքերով: Կոլեկտիվում կուտակվել է աշխատանքային հարուստ փորձ, ներդրվել են թիմային աշխատանքի և կառավարման արդյունավետ գործիքներ, կառուցվել ամուր աշխատանքային հարաբերություններ, դրան զուգահեռ ձևավորվել են նաև գեղեցիկ ավանդույթներ, որոնք, ինչպես և սպասելի է, դրական ազդեցություն են ունեցել ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման գործում:

Իր գործունեության ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն արձանագրել է նշանակալի արդյունքներ՝ շարունակելով առաջատար դիրք զբաղեցնել ոչ միայն Հայաստանի գազաէներգետիկ ոլորտում, այլ նաև երկրի տնտեսության մեջ ընդհանրապես: Ընկերության կողմից իրականացված և իրագործվող ներդրումային ծրագրերի ու խոշոր նախագծերի շնորհիվ այսօր հանրապետությունում ապահովված է անխափան ու հուսալի գազամատակարում, ինչն արդյունք է շաբաթը յոթ օր և օրը քսանչորս ժամ քրտնաջան աշխատանքի:

Պետք է հատկանշել, որ արտադրական հաջողությունները ձեռք են բերվել ոչ միայն համակարգված աշխատանքի արդյունքում, այլև մեր առջև ծառացած դժվարությունները հաղթահարելով, կարողություններն ու ներուժը ռեալ գնահատելով: Համոզված եմ, որ ընկերության աշխատողների մասնագիտական բարձր պատրաստվածությունն ու աշխատանքային պատասխանատվությունը լուրջ երաշխիք են հետագայում ևս նոր ու համարձակ ծրագրեր կյանքի կոչելու համար:

Հարգելի գործընկերներ,

Շնորհակալություն ձեր ամենօրյա համակարգված և արդյունավետ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ շարունակելու եք ձեր փորձը, գիտելիքները, մասնագիտական հմտությունները, ինչպես նաև եռանդը ներդնել համակարգի կայուն ու դինամիկ զարգացման համար։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ համակարգի բոլոր աշխատողներին ու աշխատանքի վետերաններին մասնագիտական տոնի առթիվ, մաղթում բոլորին մասնագիտական և անձնական նորանոր հաջողություններ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am