2021 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում ընկերությունը զբաղեցնում է առաջին տեղը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 38,266,412 հազար դրամ:

Հրապարակված ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերություն «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 30-րդ տեղը՝ 4,101,999 հազար դրամ:

Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 157-րդ տեղը՝ 1,010,721 հազար դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am