Հրանտ Թադևոսյանը մասնակցել է ՌԴ «ՄԻՐ» կազմակերպության 2021 թվականի մրցանակաբաշխությանը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը մասնակցել է ՌԴ «ՄԻՐ» կազմակերպության 2021թ․ մրցանակաբաշխությանը՝ «Կորպորատիվ կամավորականություն» անվանակարգում։


«ՄԻՐ» կազմակերպության մրցանակը շնորհվում է հանրային նախաձեռնությունների, կամավորականության, բարեգործության և հանրօգուտ այլ գործունեության ասպարեզում իրականացվող նշանակալի աշխատանքի համար։

2000-ական թվականներից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրականացնում է բարեգործական և հանրային գործունեություն։ Ընկերության համար հատուկ նշանակություն ունի մասնակցությունը Հայաստանում Ռուսաստանի դեսպանության նախաձեռնությամբ իրագործվող սոցիալական, մարդասիրական և բարեգործական նախագծերին։

2021 թվականին Ընկերությունը մասնակցել է հաշմանդամ միայնակ թոշակառուների և աշխատանքի վետերանների աջակցությանն ուղղված մարդասիրական նախաձեռնությանը։ Տարվա ընթացքում Ընկերության աջակցությամբ իրականացվել են մի շարք այլ սոցիալական, մարդասիրական նախագծեր, իսկ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ աջակցություն ստացան պատերազմի բոլոր վետերանները, որոնք ապրում են Հայաստանում: Նմանատիպ ծրագիր էր իրականացվել նաև 2020 թվականին։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն աջակցում է նաև կարիքավոր ընտանիքներից ռուս հայրենակիցների երեխաների հանգստի կազմակերպմանը առողջարարական ճամբարներում։

«Գազպրոմ Արմենիա»-ն արժանացել է ՌԴ «Հաղթանակ» կազմակերպչական կոմիտեի «1941–1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակ» հուշամեդալի և պատվոգրի՝ քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության և Հայրենական Մեծ պատերազմի վետերանների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում ակտիվ մասնակցության համար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am