Սահմանին գործող ռուսական գազի գինը 2022 թվականին կմնա անփոփոխ․ ՀՀ փոխվարչապետ

Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը հաջորդ տարվա համար կմնա անփոփոխ և կկազմի 165 դոլար 1000 խ․մ դիմաց։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Սահմանին գործող գինը 2022 թվականին կմնա անփոփոխ։ Սակայն պահպանվում են հարցեր, որոնց շուրջ պետք է պայմանավորվել։ Առաջինը՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հարցն է, երկրորդը՝ արժեքի մեջ գազի կալորիականությունը հաշվառելն է։ Այս հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում, սակայն գազի գինը հաստատվել է ու երկարաձգվել», — ասել է Մհեր Գրիգորյանը։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am