«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում պատվաստված է աշխատողների ավելի քան 90 տոկոսը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում իրականացվում է կորոնովիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի շրջանակում ընկերությունում ստեղծված է աշխատանքային շտաբ՝ COVID-19-ի տարածման հակազդեցության պարտադիր գործողությունների կատարման համակարգման և վերահսկման նպատակով։
2022թ․ փետրվարի 10-ի դրությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների 91.9 տոկոսը պատվաստված է։
Ընկերությունում իրականացվում է աշխատողների պատվաստման սերտիֆիկատների հաշվառում և գրանցում։ Կանոնավոր կերպով իրականացվում է աշխատողների հրահանգավորում և իրազեկում կորոնովիրուսային հիվանդությամբ վարակվելու կանխարգելման միջոցների և վարակվելու դեպքում գործողությունների վերաբերյալ։