Բնական գազի սակագների վերանայման շուրջ ՀՀ ՀԾԿՀ-ում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ների հետ
Փետրվարի 23-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման շուրջ։ Քննարկմանը մասնակցել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Մովսեսյանը, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։
ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից ներկայացվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտի ուսումնասիրության արդյունքները, սակագների ձևավորման հետ կապված հանձնաժողովի դիրքորոշումը։Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել են նաև բնական գազի սակագների վերանայման հայտի հիմքում ընկած Ընկերության հիմնավորումները։
Քննարկմանը մասնակցած սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր՝ կապված գործող և առաջարկվող սակագների կառուցվածքի, համապատասխան հիմնավորումների և հաշվարկների հետ։ Բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36