Սանկտ-Պետերբուրգում քննարկվել են Աբովյանի ԳՍՊԿ-ի շահագործման հարցերը և զարգացման հեռանկարները

«Գազպրոմ ՊԽԳ» ՍՊԸ-ում տեղի է ունեցել աշխատանքային խմբի խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության գազի ստորգետնյա պահեստարանի՝ Աբովյանի ԳՍՊԿ-ի շահագործման հարցերը և ընդլայնման հնարավորությունները։

Աշխատանքային խումբը գլխավորում էր «Գազպրոմ» ՀԲԸ Դեպարտամենտի պետի տեղակալ — Վարչության պետ Սերգեյ Խանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև «Գազպրոմ ՊԽԳ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Սաֆոնովը և ընկերության մասնագետները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Գազպրոմ գեոտեխնոլոգիի» ՍՊԸ-ի ներկայացուցիչները։

Կողմերը քննարկել են Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի գազահորերի ախտորոշման, նորոգման և վերականգնողական ընթացիկ աշխատանքների հետ կապված հարցեր։

Աշխատանքային խմբի կողից որոշում է ընդունվել 2022 թվականին շարունակել Աբովյանի ԳՍՊԿ-ի գազահորերի վիճակի մշտադիտարկումը, ստացված տվյալների հիման վրա որոշել պահեստավորվող բնական գազի օպտիմալ ծավալը՝ Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարման նպատակով։

Բացի այդ, Աբովյանի ԳՍՊԿ-ի հեռանկարային զարգացման շրջանակում շարունակվելու է գազի ստորգետնյա պահեստարանի տեղանքի երկրաբանական կառուցվածքի, տեկտոնական և ինժեներաերկրաբանական պայմանների հետազոտությունը՝ գազահորերի ֆոնդի օպտիմալ շահագործման համար։

«Գազպրոմ ՊԽԳ» ՍՊԸ-ի հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայության նյութերով

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am