Հանրապետության գազաբաշխման համակարգին առաջին կիսամյակում միացվել է ավելի քան 5400 բաժանորդ
2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` ըստ օպերատիվ տվյալների, հանրապետության գազաբաշխման համակարգին միացված բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 742 624, որից 396 511-ը բազմաբնակարան շենքերում, 346 113-ը՝ առանձնատներում:
Առաջին կիսամյակի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 5417-ով:
Ներկայում Հայաստանում բնական գազ է օգտագործում 644 բնակավայր, որից 596-ը գյուղական, 48-ը՝ քաղաքային:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հուլիս ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում
- Հայաստան ներկրված բնական գազի ծավալը 2022 թվականի առաջին կիսամյակում կազմել է 1 411,9 մլն խ.մ
- ՌԴ լուսավորության նախարարի տեղակալն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիր
- Սանկտ-Պետերբուրգում քննարկվել են Աբովյանի ԳՍՊԿ-ի շահագործման հարցերը և զարգացման հեռանկարները
- 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է ավելի քան 4920 զանգ և դիմում