ՌԴ լուսավորության նախարարի տեղակալն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիր

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիր։

Պատվիրակության կազմում էին նախարարության և մանկավարժական բուհերի, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցիչներ:

Հյուրերը շրջայց կատարեցին համալիրում, որի ընթացքում Ուսումնա-սպորտային համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց դպրոցի հնարավորությունները և պայմանները, տեխնիկական հագեցվածությունը:

Ուսումնա-սպորտային համալիրի ղեկավար կազմի հետ հանդիպմանը քննարկվեցին համագործակցության հարցեր, այդ թվում՝ հանրակրթության ոլորտում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am