Հանրապետության գազաբաշխման համակարգին առաջին կիսամյակում միացվել է ավելի քան 5400 բաժանորդ
2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` ըստ օպերատիվ տվյալների, հանրապետության գազաբաշխման համակարգին միացված բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 742 624, որից 396 511-ը բազմաբնակարան շենքերում, 346 113-ը՝ առանձնատներում:
Առաջին կիսամյակի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 5417-ով:
Ներկայում Հայաստանում բնական գազ էօգտագործում 644 բնակավայր, որից 596-ը գյուղական, 48-ը՝ քաղաքային:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն