Նորություններ

Ապրիլ 2023 թվական

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2023 թվականի հունվար-մարտ ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարով:

2023 թվականի 1-ին եռամսյակում Հայաստան մատակարարվող բնական գազի ծավալը կազմել է 888,7 մլն խ.մ

2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստան մատակարարվող բնական գազի ծավալը կազմել է 888,7 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում սպառողներին մատակարարվել է 876,7 մլն խ.մ բնական գազ:

2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացվել է ավելի քան 3900 զանգ և դիմում

2023 թվականի առաջին եռամսյակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Թեժ գծով» ստացվել է 3367 զանգ, ինչը 1244-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Աշոտ Հակոբյանն ընտրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի որոշմամբ Աշոտ Ռոբերտի Հակոբյանն ընտրվել է Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն։

Հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված ավելի քան 753 հազար բաժանորդ

2023 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝ ըստ օպերատիվ տվյալների, բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 753 578, որից 401 714-ը բազմաբնակարան շենքերում, 351 864-ը՝ առանձնատներում: