Ա.Հակոբյան․ Անհրաժեշտ է շարունակել մեր ծրագրերի իրագործումը բարձր արդյունավետությամբ և  դրական ցուցանիշներով

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են Ընկերության 2022թ․արտադրատնտեսական գործունեության արդյունքները, քննարկվել գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտներում իրականացվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև արտադրատնտեսական և ֆինանսական գործունեությանն առնչվող համալիր հարցեր:


Աշոտ Հակոբյանը նշել է, որ վերջերս «Գազպրոմ» ՀԲԸ-ում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված Ընկերության 2022թ․ արտադրատնտեսական գործունեության արդյունքները արժանացել են դրական գնահատականի։

«Ուզում եմ հատկանշել, որ այդ գնահատականը մեր բոլորի համատեղ և համակարգված աշխատանքի արդյունքն է, ինչը էլ ավելի է պարտավորեցնում մեզ ապահովել մեր կողմից իրականացվող ծրագրերի շարունակականությունը ինչպես ընթացիկ տարում, այնպես էլ հետագայում՝ արձանագրելով բարձր արդյունավետություն և դրական ցուցանիշներ», — ընդգծել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։


Անդրադառնալով ընթացիկ տարվա աշխատանքային ծրագրերին, նշվել է, որ 2021թ․ մեկնարկած՝ Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայով նախատեսված համալիր ծրագրի շրջանակում շարունակվելու են գազափոխադրման համակարգի և գազաբաշխման ցանցի օբյեկտների կապիտալ նորոգման և վերակառուցման մեծածավալ աշխատանքները:

Այդ համատեքստում կարևոր ուղղություններից է Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի (ԳՍՊԿ) հզորությունների ավելացումը, որին ուղղված նախապատրաստական աշխատանքները արդեն մեկնարկել են։

Աշոտ Հակոբյանը նաև կարևորել է Երևան քաղաքի նորակառույց բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման հետ կապված հարցերը, նշելով՝ որ ներկայումս դրանց լուծմանն ուղղված ծրագրերը քննարկվում են պատկան մարմինների և շահագրգիռ կողմերի հետ։


Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը ընդգծել է, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել Ընկերության ինժիներա-տեխնիկական անձնակազմի վերապատրաստմանը և մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ կարևորելով համապատասխան ուսումնական հաստատությունների հետ համագործակցության վերահաստատումը։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am