Քննարկվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ արտադրատնտեսական գործունեությանն առնչվող հարցեր
«Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահի տեղակալ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ Վիտալի Մարկելովը անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ընկերության արտադրական գործունեությանն առնչվող հարցեր։
Խորհրդակցության սկզբում Վ․Մարկելովը շնորհավորել է Ա․Հակոբյանին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Աշոտ Ռոբերտի, շնորհավորում եմ Ձեզ, վստահ եմ, որ կապահովեք „Գազպրոմ Արմենիա“ ընկերության արտադրական քաղաքականության շարունակականությունը։ Այսօր մեր օրակարգում են մի շարք՝ այդ թվում Ընկերության գործունեության տնտեսական արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։ Այդ ուղղությամբ հիմնական աշխատանքը ռուսական և հայկական կողմերը կատարել են, սակայն դեռ կան ճշգրտման ենթակա հարցեր։ Ընդհանուր առմամբ մեզ սպասում է մեծ և լուրջ աշխատանք», — նշել է «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահի տեղակալ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահը։
Հատկանշվել է Հայաստանի գազամատակարարման համակարգի հզորությունների և հուսալիության բարձրացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով հանրապետությունում բնական գազի սպառման հեռանկարային աճը և, համապատասխանաբար, ՌԴ-ից մատակարարվող բնական գազի ծավալների ավելացումը։
Անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության սոցիալական բաղադրիչին՝ Վ․Մարկելովը ընդգծել է, որ Հայաստանում կառուցվել է ուսումնա-սպորտային համալիր, որը բավականին լուրջ սոցիալական օբյեկտ է։
«Ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանում նման բազմաֆունկցիոնալ, հագեցված համալիրները շատ չեն և այդ առումով „Գազպրոմ Արմենիա“-ն, կարելի է ասել, առաջատար է։ Գազի ոլորտի համար ապագա մասնագետների նախապատրաստման տեսանկյունից անհրաժեշտ է օգտագործել այդ համալիրի ներուժը։ Մեզ սպասվում է պայքար մարդկային ռեսուրսների համար։ Մենք՝ „Գազպրոմ“-ը Ռուսաստանում, „Գազպրոմ Արմենիա“-ն Հայաստանում, պատասխանատվություն ենք կրում էներգետիկ անվտանգության ապահովման համար, և պետք է հուսալիություն ունենանք բոլոր, այդ թվում՝ պրոֆեսիոնալ, գրագետ աշխատանքային ռեսուրսների առումով», — ընգծել է «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահի տեղակալ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահը։
Խորհրդակցության ընթացքում Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանը ներկայացրել է գազափոխադրման համակարգում և գազաբաշխման ցանցում իրականացված աշխատանքների, Ընկերության ընթացիկ և հետագա ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն։
«Կապիտալ նորոգման աշխատանքներ են ընթանում ինչպես գազափոխադրման համակարգում, այնպես էլ գազաբաշխման ցանցի օբյեկտներում, որը զուգահեռաբար զարգանում է։ Բաշխիչ ցանցում նորոգման ենթակա գազատարների ընդանուր երկարությունը տարեկան կտրվածքով կազմում է մինչև 100 կմ։ Ընդհանուր առմամբ՝ աշխատանքների ծավալը բավականին մեծ է և աննախադեպ, սակայն պետք է նշեմ, որ պատրաստ ենք ավելացնել տեմպերը այդ ուղղությամբ, այդ թվում գազի ստորգետնյա պահեստավորման մասով», — նշել է Ա․Հակոբյանը։
Խորհրդակցությանը նաև ներկայացվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ արտադրական, ֆինանսական և տնտեսական գործունեությանն առնչվող ընդլայնված զեկույցներ, ինչպես նաև Ընկերության միջնաժամկետ զարգացման ծրագիրը։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 552 ԿԲ)