Գազպրոմ Արմենիա
Իրադարձություններ
- Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների և կազմակերպությունների ստեղծագործական համույթների ու կատարողների «Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի եզրափակիչ փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը։
- «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացնող Գառնիկ Մսրյանը «Լախտա Հոլ» համերգային սրահի բեմում հանդես է եկել «Հայաստան» երգով: Պատանի կատարողի զգացմունքներով լի, տպավորիչ ելույթն անտարբեր չթողեց ժյուրիի անդամներին և հանդիսատեսին:
«Գազպրոմ» ՀԲԸ «Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի շրջանակում անցկացվում է ավանդական «Պատանի նկարիչ» մրցույթը։ «Լախտա» կենտրոնում կազմակերպված ստեղծագործական միջոցառմանը մասնակցում են Սամարայի և Բիշքեկի զոնալ փուլերի հաղթողները։
- Ա․Հակոբյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԳԳ մասնաճյուղերի գործունեության հարցերի շուրջ
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում սպառողներին մատակարարված բնական գաի դիմաց վճարումների հավաքագրմանը վերաբերող ցուցանիշները, քննարկվել է գազաբաշխման ցանցի շահագործման, գազաֆիկացման և տեխնիկական սպասարկման աշխատանքների ընթացքը։
«Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների ստեղծագործական համույթների և կատարողների «Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի շրջանակում լույս է տեսնում է «Փառատոնի օրագիրը», որի էջերում ներկայացվում են պատմություններ փառատոնի մասնակիցների, նրանց հայրենիքի մշակույթի և ավանդույթների մասին։