Նորություններ

Մայիս 2025 թվական

Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 8-ին Ուսումնա-սպորտային համալիրի թատերախումբը և սաները ներկայացրեցին «Արեգակը խավարի մեջ» բեմադրությունը։

Պատերազմի առաջին օրերից Հայկական հեռագրական գործակալությունը՝ Արմտագը, սկսել էր երգիծական հակաֆաշիստական պլակատների թողարկումը, որոնց հեղինակներն էին մի շարք տաղանդավոր և անվանի հայ նկարիչներ և բանաստեղծներ։

«Հաղթանակի Ռադիոն» նախագիծը հանդիսանում է Հաղթանակի սերնդի նկատմամբ երախտագիտության խորհրդանիշ և հիշեցում այն մասին, թե որքան կարևոր է պահպանել հիշատակը՝ ոչ միայն արխիվներում, այլ նաև անձնական պատմությունների միջոցով, որոնք միավորում են մեզ անցյալի հետ։

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի առթիվ нашапобеда-мояистория.рф կայքում հրապարակվում են «Գազպրոմ» խմբի աշխատողների պատմությունները պատերազմի մասնակից հարազատների և ազգականների մասին։

«Գազպրոմ» ՀԲԸ «Մեր Հաղթանակը։ Իմ պատմությունը» և «Մեր Հաղթանակը։ Իմ պատմությունը լուսանկարներով» թվային նախագծերը հանդիսանում են պատերազմական շրջանի յուրատեսակ ժամանակագրություն, որը թույլ է տալիս պահպանել հիշողությունը այն մարդկանց մասին, որոնք ներդրում են ունեցել Մեծ հաղթանակի կերտման գործում։
Գուրգեն Խաչատրյանը (աջից) մարտական ընկերոջ հետ: