Արագածոտնի մարզի կարբի գյուղը գազիֆիկացվում է

28 հուլիսի 2006, 15:00

Արագածոտնի մարզի Կարբի գյուղը գազիֆիկացվում է` համաձայն «ՀայՌուսգազարդ»-ի եւ գյուղապետարանի միջեւ նախորդ տարվա գարնանը կնքված պայմանագրի: Այսօր աշխատանքների 50 տոկոսն իրականացվել է, ինչի արդյունքում հնարավոր բաժանորդների թիվը 500 է, իսկ 15 տնտեսություն այսօրվանից արդեն բնական գազ ունի: «ՀայՌուսգազարդի» շինարարները սկսել են իրականացնել ներտնային միացումները:

Ի դեպ, Կարբի գյուղը, որը 1250 տնտեսություն եւ ավելի քան 4000 բնակիչ ունի, խորհրդային տարիներին բնական գազ չի ունեցել: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փոխտնօրեն Խաչատուր Բաղդասարյանի հավաստմամբ` գյուղն ամբողջությամբ կգազիֆիկացվի հաջորդ տարի: Աշխատանքներն իրականացվում են համաֆինանսավորման սկզբունքով` 160 մլն դրամ հատկացրել է գյուղապետարանը, 20 մլն` «ՀայՌուսգազարդը»:

Նախկինում բնական գազ ունեցել է Արագածոտնի մարզի երեք քաղաք եւ 10 գյուղ, իսկ այսօր գազիֆիկացվող գյուղերի թիվը հասնում է 23-ի:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button