Վերականգնվում են բնական գազի պահեստավորման ծավալները

12 հուլիսի 2006, 12:00Դեռեւս տարեսկզբին Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի հնարավորությունները թույլ էին տալիս պահեստավորել 76 մլն խ.մ բնական գազ:Պահեստ-կայանի նախագծային հզորությունները նախատեսում են կուտակել շուրջ 200–215 մլն խ.մ բնական գազ: Հասանելի մակարդակը կազմում է 156 մլն խ.մ: Էներգետիկ ճգնաժամի տարիներին շահագործման եւ պլանային երկրաբանական աշխատանքների բացակայության պայմաններում այդ ծավալները նվազել են մինչեւ 76 մլն խ.մ: 19 ստորգետնյա հորերից 8-ը գտնվում են վթարային վիճակում:Գազապահեստ կայանի նախագծային հնարավորությունների վերականգնման ծրագրի հետեւողական իրականացումը, որով նախատեսվում է մինչեւ 2008թ. պահեստավորման ծավալները հասցնել 150 մլն խ.մ-ի, արդեն դրական արդյունքներ է արձանագրում:

Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայան

Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայան

Հուլիսի 1-ի դրությամբ պահեստավորված բնական գազի ծավալը կազմում է մոտ 100 մլն խ.մ:
Անցած 18 ամիսների ընթացքում այդ նպատակով ծախսվել է 178,15 մլն դրամ, որի հիմնական մասը` 101,35 մլն դրամ, ուղղվել է ջրամատակարարման տեխնիկական համակարգի ու աղաջրագծի վերակառուցմանը, այսինքն օժանդակ նշանակության կառույցներ, որոնք ոչ մի կերպ չեն ազդում պահեստավորման ծավալների վրա:

Ներկայումս վերականգնողական և վերանորոգման աշխատանքները շարունակվում են մի քանի գազահորերում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button