Կարգավարական խորհրդակցություն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում

Հուլիսի 10-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Կ.Կարապետյանի մոտ կայացած կարգավարական խորհրդակցության ժամանակ Գլխավոր տնօրենի կողմից տրվել են հետեւյալ հանձնարարականները.

  • հետևել ֆրանսիական «Գազ դե ֆրանս»-ի կողմից Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերակառուցման և վերազինման ծրագրի նախապատրաստական աշխատանքների կատարման գործընթացին,
  • ըստ աշխատանքային ժամանակացույցի մշտական հսկողություն իրականացնել ներտնային ստուգայցերի և հայտնաբերված թերությունների, սպասարկման աշխատանքների կատարման որակի ուղղությամբ,
  • ուշադրություն դարձնել գազիֆիկացման գործընթացից բխող դիմում — բողոքներին, հաճախակի կազմակերպել ստուգայցեր, որոնց արդյունքում հայտաբերված թերությունները մաքսիմալ հետևողականությամբ վերացնել,
  • կազմակերպել համակարգի գործունեությանը չմասնակցող ոչ պիտանի հիմնական միջոցների օտարումը:
Առաջիկա ամիսներին ներկայացնել օտարման փաթեթը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am