Հաստատվել է գործող վթարային գազատարների 2007թ. հիմնանորոգման ծրագիրը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրինության կողմից հաստատվել է Ընկերության ԳԳՄ-ների սպասարկման տարածքներում գազաբաշխման համակարգերի գործող վթարային գազատարների 2007թ. հետազոտման, վերատեղադրման եւ հիմնանորոգման ծրագիրը:

Ըստ ծրագրի, հանրապետությունում 2007թ. իրականացվելու են 25 665 գծամետր վերգետնյա, 66 497 գծամետր ստորգետնյա միջին ու ցածր ճնշման գազատարների հետազոտման, վերականգնման կամ վերատեղադրման աշխատանքներ, որի համար նախատեսված է ներդնել 1 122 098.1 հազ. դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am