Կառավարությունն ուշադրություն է հրավիրում գազասպառման համակարգի շահագործման անվտանգությանը

ՀՀ կառավարության փետրվարի 22-ի նիստում գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում՝ ներտնային գազասպառման համակարգի շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման եւ պատահարների կանխարգելման նպատակով:

Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված համապատասխան տեխնիկական կանոնակարգով նախատեսվող նոր՝ գազի հոսքի ավտոմատ անջատիչով գազասարքեր ձեռք բերելը սպառողներից կպահանջի զգալի ֆինանսական ծախսեր, որոշվել է՝ այն բնագավառներում, որտեղ դրանք բացակայում են, անհամեմատ փոքր ծախսով տեղադրել վթարային անջատիչ կափույր ՝ միացված այրվող գազերի ազդանշանային սարքին, ինչը կկանխարգելի բնական գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցող պատահարները: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ քաղաքաշինության, էներգետիկայի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am