Մրցույթում հաղթող ճանաչվեց «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» կազմակերպությունը
Փետրվարի 20-ին կայացավ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գնումների կենտրոնական հանձնաժողովի նիստը, «Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ գազատարի» բանվորական նախագծի մշակման աշխատանքների ARG-06-13 մրցույթի արդյունքների ամփոփման հետ կապված:
Վերոհիշյալ մրցույթի մասնակցության փաթեթ էին ձեռք բերել «Դամար» ՓԲԸ, «Գիպրոսպեցգազ» ԲԲԸ, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Ուկրգազպրոեկտ» և «Վնիպիտրանսգազ» ԻԱՄ» բաց բաժնետիրական ընկերությունները: Մասնակցության հայտ էին ներկայացրել «Գիպրոսպեցգազ» ԲԲԸ-ն և «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Նշված ընկերությունների կողմից ներկայացված հայտերի փաստաթղթային ամբողջականությունը բավարար էր, և տեխնիկական հատկորոշումների ստուգման արդյունքները համապատասխանում էին պահանջներին: Գնումների կենտրոնական հանձնաժողովը որոշում կայացրեց «Անգեղակոթ- Ջերմուկ- Արարատ գազատարի» բանվորական նախագծի մշակման աշխատանքների ARG-06-13 գնումների մրցույթին նվազագույն գին ներկայացրած «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությոանը հաղթող ճանաչել և ներկայացնել «Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ գազատարի» բանվորական նախագծի մշակման պայմանագրի կնքման առաջարկ 199.717.250 (հարյուր իննսունինը միլիոն յոթ հարյուր տասնյոթ հազար երկու հարյուր հիսուն) դրամ ընդհանուր արժեքով : Հաղթող ճանաչված ընկերության հետ պայմանագրի կնքումը տեղի կունենա գնման արդյունքների վերաբերյալ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհրդի համապատասխան որոշումից հետո:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն