Սեպտեմբերի 28-ին «ՀայՌուսգազարդ»—ում տեղի ունեցած կարգավարական խորհրդակցության ժամանակ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը համալիր հարցադրումներ ներկայացրեց Ընկերության ընթացիկ գործունեության, ֆինանսա-տնտեսական գործառույթների, իրավա-կազմակերպչական մի շարք հարցերի հետ կապված:
Հատուկ ուշադրություն հրավիրվեց գազաբաշխման համակարգի ձմռան նախապատրաստական աշխատանքների, գազամատակարարման ռեժիմների ապահովման, ստորգետնյա գազապահեստ կայանի պահեստավորման ծավալը մինչեւ ձմեռ 120 մլն խ. մ-ի հասցնելու, ինչպես նաեւ անվտանգության խնդիրներին: Տրվեցին հանձնարարականներ` կատարման համապատասխան ժամկետներով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն