Տնօրենների խորհուրդը հաստատեց 5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկման ծրագիրը

Սեպտեմբերի 12-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչական համալիրում տեղի ունեցավ Ընկերության տնօրենների խորհրդի նիստը` Տնօրենների խորհրդի նախագահ, «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւի գլխավորությամբ:

Տնօրենների խորհուրդ

Տնօրենների խորհուրդ

Նիստի ընթացքում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» ԲԲԸ —ի միջեւ 2006թ. մարտի 31-ին կնքված Համաձայնագրի իրականացման ընթացքը, որով նախատեսվում է «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնակցությունը Հայաստանի գազաէներգետիկ ծրագրերում:

Տնօրենների խորհուրդը հավանություն տվեց եւ հաստատեց «Գազաֆիկացման ֆինանսավորման նպատակով կորպորատիվ պարտատոմսերի թողարկման» ծրագիրը, որի արդյունքում նախատեսվում է թողարկել եւս 5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով միջնաժամկետ կորպորատիվ պարտատոմսեր:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am