Տնօրենների խորհուրդը հաստատեց 5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկման ծրագիրը
Սեպտեմբերի 12-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչական համալիրում տեղի ունեցավ Ընկերության տնօրենների խորհրդի նիստը` Տնօրենների խորհրդի նախագահ, «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւի գլխավորությամբ:
Նիստի ընթացքում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» ԲԲԸ —ի միջեւ 2006թ. մարտի 31-ին կնքված Համաձայնագրի իրականացման ընթացքը, որով նախատեսվում է «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնակցությունը Հայաստանի գազաէներգետիկ ծրագրերում:
Տնօրենների խորհուրդը հավանություն տվեց եւ հաստատեց «Գազաֆիկացման ֆինանսավորման նպատակով կորպորատիվ պարտատոմսերի թողարկման» ծրագիրը, որի արդյունքում նախատեսվում է թողարկել եւս 5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով միջնաժամկետ կորպորատիվ պարտատոմսեր:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Սեպտեմբեր ամսվա նորությունները
- Կարգավարական խորհրդակցություն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում
- «ՀայՌուսգազարդ»-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի Ֆոնդային բորսայում
- Երկօրյա ֆուտբոլային մրցաշարն անցավ սպորտային ու գործընկերային ջերմ մթնոլորտում
- Ֆուտբոլային մրցաշար՝ նվիրված «ՀայՌուսգազարդ»-ի 10-ամյակին
- Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը գոհունակությամբ նշել է, որ 2006թ. Հայաստանի գազաէներգետիկ նախագծերում իրականացվել են 111.8 մլն ամն դոլարի ներդրումներ