ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանը պարգևատրեց գազի ոլորտի աշխատակիցներին

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կազմավորման 10-ամյակի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ընկերության բաժնետերերի ներկայացուցիչների եւ գազի ոլորտի մի շարք պատասխանատուների հետ:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպումը ընկերության բաժնետերերի ներկայացուցիչների և գազի ոլորտի մի շարք պատասխանատուների հետ

Արմեն Մովսիսյան, Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան

Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, վարչապետը նշել է, որ «ՀայՌուսգազար դ»- ը մեր հանրապետության ամենախոշոր ձեռնարկություններից է եւ շատ հարցերում լոկոմոտիվի դեր է կատարում տնտեսության համար:

Ըստ նրա, երկկողմ զգալի ջանքեր են գործադրվել, որպեսզի համատեղ ձեռնարկությունում գործերը լավ ընթանան, եւ հանդիպմանը ներկաներից շատերը մեծ ներդրում ունեն այդ շնորհակալ գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունն ապագայում ավելի կհզորանա ու կզարգանա, որի համար ունի բոլոր հնարավորությունները: Վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը իր կողմից հնարավորինս կնպաստի ձեռնարկության հետագա զարգացմանը: Ընդգծելով, որ տոնական այս օրերը լավ առիթ են գնահատելու արվածն ու հետագա անելիքները, վարչապետը մեկ անգամ եւս շնորհավորել է բոլորին` ընկերության տասնամյա հոբելյանի կապակցությամբ եւ ՀՀ վարչապետի հուշամեդալով ու շնորհակալագրերով խրախուսել «ՀայՌուսգազարդ» ընկերության եւ գազի բնագավառի մի շարք ներկայացուցիչների:

ՀՀ վարչապետի որոշմամբ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կազմավորման 10-ամյակի կապակցությամբ եւ ՀՀ գազի բնագավառի զարգացման գործում ներդրած ավանդի համար, մասնավորապես, «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ Վ. Գոլուբեւը, վարչության անդամ-իրավաբանական դեպարտամենտի պետ Կ. Չույչենկոն, ընկերության տնօրենների խորհրդի անդամ-տնտեսական փորձաքննության եւ գնագոյացման դեպարտամենտի պետ Ե. Կարպելը եւ մերձավոր արտասահմանյան երկրների վարչության պետ Ա. Պոդմիշալսկին պարգեւատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ, շնորհակալագրերով խրախուսվել են` «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Ռ. Նազարյանը, «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Ն. Գաբրիելյանը, «Տրանսգազշին» ՍՊԸ-ի տնօրեն Մ. Հովակիմյանը, «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Խաչատուրյանը, «Գազպրոմ ստրոյ ինժեներինգ» ՓԲԸ-ի գործերի կառավարիչ-գրասենյակի վարիչ Ռ. Ադոնցը, «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ս. Եմելյանովը, «Իտերա» նավթագազային ընկերություն» ՍՊԸ-ի վարչության նախագահի առաջին տեղակալ, գլխավոր կոմերցիոն վարչության պետ Գ. Սկիդանովը, Կիպրոսում «Իտերա» նավթագազային ընկերություն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ի. Նազարովը, «Իտերա» նավթագազային ընկերություն» ՍՊԸ-ի պետական եւ հասարակական կազմակերպությունների կապերի վարչության պետ Վ. Նազարովը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Ա. Հովսեփյանը, ՙ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալներ Խ. Բաղդասարյանը, Տ. Խաչատրյանը, Ա. Մալխասյանը, Ռ. Սուրենյանը, Ս. Օհանյանը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի աշխատակազմի ղեկավար-գործերի կառավարիչ Լ. Միքայելյանը, հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շ. Սարդարյանը, հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ Ա. Ունանյանը, «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Մհերյանը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am