«ՀայՌուսգազարդը» 10 տարեկան է

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 12-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչական շենքում նախատեսվում է ընդլայնված խորհրդակցություն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ընկերության բաժնետերերի ներկայացուցիչների մասնակցությամբ, ուր Ընկերության տասնամյակի արդյունքների վերաբերյալ հաշվետու զեկուցումով հանդես կգա Վարչության նախագահ —Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:

Ընկերության բաժնետերերի ներկայացուցիչները կհանդիպեն ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանի հետ եւ հանրապետության գազի բնագավառում ներդրած ավանդի համար կխրախուսվեն հուշամեդալով եւ շնորհակալագրով:
Երեկոյան նախատեսվում է տոնական ճաշկերույթ եւ գալա-համերգ` հայ եւ արտասահմանյան երաժիշտների մասնակցությամբ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am