«ՀայՌուսգազարդը» 10 տարեկան է
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 12-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչական շենքում նախատեսվում է ընդլայնված խորհրդակցություն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ընկերության բաժնետերերի ներկայացուցիչների մասնակցությամբ, ուր Ընկերության տասնամյակի արդյունքների վերաբերյալ հաշվետու զեկուցումով հանդես կգա Վարչության նախագահ —Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:
Ընկերության բաժնետերերի ներկայացուցիչները կհանդիպեն ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանի հետ եւ հանրապետության գազի բնագավառում ներդրած ավանդի համար կխրախուսվեն հուշամեդալով եւ շնորհակալագրով:
Երեկոյան նախատեսվում է տոնական ճաշկերույթ եւ գալա-համերգ` հայ եւ արտասահմանյան երաժիշտների մասնակցությամբ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Սեպտեմբեր ամսվա նորությունները
- Կարգավարական խորհրդակցություն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում
- «ՀայՌուսգազարդ»-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի Ֆոնդային բորսայում
- Երկօրյա ֆուտբոլային մրցաշարն անցավ սպորտային ու գործընկերային ջերմ մթնոլորտում
- Ֆուտբոլային մրցաշար՝ նվիրված «ՀայՌուսգազարդ»-ի 10-ամյակին
- Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը գոհունակությամբ նշել է, որ 2006թ. Հայաստանի գազաէներգետիկ նախագծերում իրականացվել են 111.8 մլն ամն դոլարի ներդրումներ