Հարավ-արևմտյան թաղամասը մայրաքաղաքի վերջին բնակելի զանգվածն է , ուր այսօր մուտք գործեց բնական գազը

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավ — արևմտյան թաղամասը մայրաքաղաքի բազմաբնակարան շենքեր ունեցող վերջին բնակելի զանգվածն է, ուր այսօր մուտք գործեց բնական գազը:

Գազաֆիկացվեց Հարավ-արևմտյան թաղամասը

Գազաֆիկացվեց Հարավ-արևմտյան թաղամասը

Հարավ-արեւմտյան թաղամասում, որը նախկինում գազաֆիկացված չի եղել, «ՀայՌուսգազարդ»- ը ներդրել է 953 մլն 168 հազար դրամ։ Արդյունքում՝ 468 բնակելի շենքեր միացված են գազաբաշխման ցանցին: Ավելի քան 22100 բաժանորդներ բնական գազից օգտվելու հնարավորություն ունեն:


Երեւան քաղաքում այսօր արդեն բնական գազ է սպառում ավելի քան 171 500 բնակիչ-բաժանորդ, 2070 կազմակերպություն ու ձեռնարկություն:

«ՀայՌուսգազարդ» ընկերության փոխտնօրեն Խաչիկ Բաղդասարյանը՝ ընդգծելով թաղամասի բնակելի հատվածի գազաֆիկացման կարեւորությունը, նշեց, որ սրանով Ընկերությունը ժամանակից շուտ ավարտեց Երեւանի համայնքերի գազաթողարկման աշխատանքները։ «Սա ամբողջ հանրապետությունում „ՀայՌուսգազարդ“-ի ներդրումային ծրագրի ամփոփիչ կետերից մեկն էր։ Մենք ավարտում ենք ծրագրով նախատեսված գազաֆիկացման աշխատանքները»,-ասաց Ընկերության փոխտնօրենը։

Ըստ վիճակագրական տվյալների, գազաֆիկացման եվրոպական միջին ցուցանիշը կազմում է 86 տոկոս։ Հաշվի առնելով նաեւ պոտենցիալ բաժանորդների թիվը` Հայաստանում գազաֆիկացման ցուցանիշը կազմում է 87,3 տոկոս։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am