Հարավ-արևմտյան թաղամասը մայրաքաղաքի վերջին բնակելի զանգվածն է , ուր այսօր մուտք գործեց բնական գազը
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավ — արևմտյան թաղամասը մայրաքաղաքի բազմաբնակարան շենքեր ունեցող վերջին բնակելի զանգվածն է, ուր այսօր մուտք գործեց բնական գազը:
Հարավ-արեւմտյան թաղամասում, որը նախկինում գազաֆիկացված չի եղել, «ՀայՌուսգազարդ»- ը ներդրել է 953 մլն 168 հազար դրամ։ Արդյունքում՝ 468 բնակելի շենքեր միացված են գազաբաշխման ցանցին: Ավելի քան 22100 բաժանորդներ բնական գազից օգտվելու հնարավորություն ունեն:Երեւան քաղաքում այսօր արդեն բնական գազ է սպառում ավելի քան 171 500 բնակիչ-բաժանորդ, 2070 կազմակերպություն ու ձեռնարկություն:
«ՀայՌուսգազարդ» ընկերության փոխտնօրեն Խաչիկ Բաղդասարյանը՝ ընդգծելով թաղամասի բնակելի հատվածի գազաֆիկացման կարեւորությունը, նշեց, որ սրանով Ընկերությունը ժամանակից շուտ ավարտեց Երեւանի համայնքերի գազաթողարկման աշխատանքները։ «Սա ամբողջ հանրապետությունում „ՀայՌուսգազարդ“-ի ներդրումային ծրագրի ամփոփիչ կետերից մեկն էր։ Մենք ավարտում ենք ծրագրով նախատեսված գազաֆիկացման աշխատանքները»,-ասաց Ընկերության փոխտնօրենը։
Ըստ վիճակագրական տվյալների, գազաֆիկացման եվրոպական միջին ցուցանիշը կազմում է 86 տոկոս։ Հաշվի առնելով նաեւ պոտենցիալ բաժանորդների թիվը` Հայաստանում գազաֆիկացման ցուցանիշը կազմում է 87,3 տոկոս։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Սեպտեմբեր ամսվա նորությունները
- Կարգավարական խորհրդակցություն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում
- «ՀայՌուսգազարդ»-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի Ֆոնդային բորսայում
- Երկօրյա ֆուտբոլային մրցաշարն անցավ սպորտային ու գործընկերային ջերմ մթնոլորտում
- Ֆուտբոլային մրցաշար՝ նվիրված «ՀայՌուսգազարդ»-ի 10-ամյակին
- Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը գոհունակությամբ նշել է, որ 2006թ. Հայաստանի գազաէներգետիկ նախագծերում իրականացվել են 111.8 մլն ամն դոլարի ներդրումներ