Ամբողջովին գազաֆիկացվեց մայրաքաղաքի Ավան համայնքը

Այսօր Ավան-Առինջ թաղամասում հանդիսավոր պայմաններում վառվեց բնական գազի մուտքը խորհրդանշող ջահը:

Գազաֆիկացվեց մայրաքաղաքի Ավան համայնքը

Գազաֆիկացվեց մայրաքաղաքի Ավան համայնքը

Վերջին երկու տարվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» Ընկերության կողմից Ավան համայնքում կատարված աշխատանքների արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է գազամատակարարման համակարգը եւ ավարտին է հասցվել գազաֆիկացման գործընթացը:

«Երեւանգազ» մասնաճյուղի տնօրեն Վ. Հարությունյանի խոսքով, «Ընկերության ներդրումների ծավալը կազմել է 381,7 մլն դրամ: Կառուցվել է 42 կմ երկարությամբ գազատար: Համայնքի 231 բազմաբնակարան շենքեր եւ 1040 առանձնատներ արդեն գազից օգտվելու հնարավորություն ունեն: Սեպտեմբերի 1-ի դրութամբ համայնքում բնական գազ է սպառում 8000 բաժանորդ՝ նախկինի 3765-ի դիմաց: Եւս 3600-ը բաժանորդ դառնալու հնարավորություն ունի։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փոխտնօրեն Խ. Բաղդասարյանը ներկայացնելով հանրապետությունում գազամատակարարման վերականգնման ներկա ընթացքը, նշեց, որ այսօր հանրապետությունում բնական գազից օգտվում է 481 հազար բաժանորդ, 170 հազար ընտանիք էլ բաժանորդ դառնալու հնարավորություն է ստացել։ Ըստ նրա, «ՀայՌուսգազարդը» իր խոստման համաձայն, ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն 2007թ։ Մոտ օրերս նախատեսվում է նաեւ Երեւանի Հարավ-արեւելյան թաղամասի գազաթողարկումը, ինչով էլ կավարտվի քաղաքի գազաֆիկացման ծրագիրը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am