Ամբողջովին գազաֆիկացվեց մայրաքաղաքի Ավան համայնքը
Այսօր Ավան-Առինջ թաղամասում հանդիսավոր պայմաններում վառվեց բնական գազի մուտքը խորհրդանշող ջահը:
Վերջին երկու տարվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» Ընկերության կողմից Ավան համայնքում կատարված աշխատանքների արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է գազամատակարարման համակարգը եւ ավարտին է հասցվել գազաֆիկացման գործընթացը:
«Երեւանգազ» մասնաճյուղի տնօրեն Վ. Հարությունյանի խոսքով, «Ընկերության ներդրումների ծավալը կազմել է 381,7 մլն դրամ: Կառուցվել է 42 կմ երկարությամբ գազատար: Համայնքի 231 բազմաբնակարան շենքեր եւ 1040 առանձնատներ արդեն գազից օգտվելու հնարավորություն ունեն: Սեպտեմբերի 1-ի դրութամբ համայնքում բնական գազ է սպառում 8000 բաժանորդ՝ նախկինի 3765-ի դիմաց: Եւս 3600-ը բաժանորդ դառնալու հնարավորություն ունի։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Սեպտեմբեր ամսվա նորությունները
- Կարգավարական խորհրդակցություն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում
- «ՀայՌուսգազարդ»-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի Ֆոնդային բորսայում
- Երկօրյա ֆուտբոլային մրցաշարն անցավ սպորտային ու գործընկերային ջերմ մթնոլորտում
- Ֆուտբոլային մրցաշար՝ նվիրված «ՀայՌուսգազարդ»-ի 10-ամյակին
- Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը գոհունակությամբ նշել է, որ 2006թ. Հայաստանի գազաէներգետիկ նախագծերում իրականացվել են 111.8 մլն ամն դոլարի ներդրումներ